Իռլանդական ծագումով, անգլիացի դրամատուրգ Ջորջ Բեռնարդ Շոուն պատմության մեջ մեկն է այն երկու մարդկանցից (երկրորդը Բոբ Դիլանն է), ով արժանացել է և´ Նոբելյան մրցանակի և´ Օսկար կինոմրցանակի ։ Նոբելյան մրցանակի Շոուն արժանացել է 1925 թվականին, «Սստեղծագործության համար, որը տոգորված է մարդասիրությամբ և իդեալիզմով, ցայտուն երգիծանքով, որը հաճախ զուգորդվում բացառիկ բանաստեղծական գեղեցկությամբ» ։ 1938 թվականին՝ Օսկար կինոմրցանակի Պիգմալիոն կինոնկարի սցենարի համար։ Զբաղվել է լրագրությամբ և գրականությամբ, եղել է երաժշտական ու թատերական քննադատ։ Ստորև ներկայացնում եմ մեծ դրամատուրգի ուսուցանող աֆորիզմները, որոնք կօգնեն ձերբազատվել ծուլությունից և անընդհատ փնթփնթալուց։ *** Աշխարհը բաղկացած է անբաններից, ովքեր ցանկանում են հարստանալ առանց աշխատելու և տխմարներից, ովքեր...