К основному контенту

Сообщения

Сообщения за апрель, 2018

Ջորջ Բեռնարդ Շոուի ուսուցանող աֆորիզմները

 Իռլանդական ծագումով, անգլիացի դրամատուրգ  Ջորջ Բեռնարդ Շոուն  պատմության մեջ մեկն է այն երկու մարդկանցից (երկրորդը Բոբ Դիլանն է), ով արժանացել է և´  Նոբելյան մրցանակի և´  Օսկար  կինոմրցանակի ։ Նոբելյան մրցանակի  Շոուն արժանացել է  1925 թվականին, «Սստեղծագործության համար, որը տոգորված է մարդասիրությամբ և իդեալիզմով, ցայտուն երգիծանքով, որը հաճախ զուգորդվում բացառիկ բանաստեղծական գեղեցկությամբ» ։ 1938 թվականին՝  Օսկար կինոմրցանակի  Պիգմալիոն կինոնկարի սցենարի համար։            Զբաղվել է լրագրությամբ և գրականությամբ, եղել է երաժշտական ու թատերական քննադատ։       Ստորև ներկայացնում եմ մեծ դրամատուրգի ուսուցանող աֆորիզմները, որոնք կօգնեն ձերբազատվել ծուլությունից և անընդհատ փնթփնթալուց։                   ***  Աշխարհը բաղկացած է անբաններից, ովքեր ցանկանում են հարստանալ առանց աշխատելու և տխմարներից, ովքեր պատրաստ են միշտ աշխատել առանց հարստանալու։       Աշխատեք ձեռք բերել այն, ինչը սիրում եք, հակառակ դեպքում ստիպված կլինեք սիրել այն ինչը ստացել եք։       Ծերանալը ձ

5 օգտակար կայքեր նրանց համար, ովքեր սիրում են երգել

Զոնծիկ.am-ն իր երաժշտասեր ընթերցողին է ներկայացնում 5 հետաքրքիր և օգտակար կայքեր: Karaoke.ru  — օնլայն տիրույթում կարաոկե-ակումբ տարբեր ոճի երաժշտությամբ։ Այստեղ կարելի է նաև երաժշտական մրցույթներ կազմակերպել ընկերների հետ Karaopa.ru   — օնլայն կարաոկե հարթակ հայերանասիրականից մինչև արտասահմանյան երաժշտությամբ: Freekaraoke.ru  — նախատեսված է հիմնականում հայերասիրական երգերի համար; Wikihow.com/как-петь-чисто  — Խորհուրդներ նրանց համար, ովքեր ցանկանում են հաղթել կարաոկե-մրցույթներում, ինչպես նաև ՝ երգել պրոֆեսիոնալների նման։ Minusovki.mptri.net  — կայք, որը թույլ է տալիս բեռնել երգերի մինուս տարբերակները կամ տեքստերը ։ Ի դեպ ՝ գրանցումը պարտադիր չէ։      

Բոլոր ժամանակների և ազգերի 10 լավագույն գրքերը

Ամեն տարի կատարվում են բազմաթիվ վերլուծություններ և հարցումներ, թե որո՞նք են բոլոր ժամանակների լավագույն գրքերը։ Առաջին հայացքից պարզ թվացող այս հարցը իրականում շատ ժամանակատար է և մեծ պատասխանատվություն է պահանջում։          Newsweek հասարակական-քաղաքական ամսագիրը 2009 թվականին կատարեց այդ աշխատանքը։ Ամսագիրը իր լավագույն գրքերի ցուցակը դիրքորոշեց որպես «ցանկերի ցանկը» , քանի որ վերջինս կազմված էր տասնյակ նմանատիպ ցուցակներից։ Լավագույն գրքերի ցուցակներից ընտրվել էին նրանք, որոնցում ավելի շատ է արտացոլված տարբեր ընթերցողների ճաշակն ու նախասիրությունները, ազգային պատկանելությունը և այլն։ Newsweek-ը իր սեփական ցանկը կազմելու համար օգտվել է 50 նմանատիպ ցանկերից։      Այսպիսով՝ ցանկը բաղկացած է 100 գրքից, ստորև ներկայացնում եմ, բոլոր ժամանակների և ազգերի 10-ը լավագույն գործերը․ Լեվ Տոլստոյ - «Պատերազմ և խաղաղություն» Ջորջ Օրուել - «1984» Ջեյմս Ջոյս - «Ուլիսես» Վլադիմիր Նաբոկով - «Լոլիտա» Ուլիյամ Ֆոլքներ - «Շառաչ և ցասում» Ռալֆ Էլիսոն - «Անտեսանելին» Վիրջինիա Վուլֆ - «Փարոսի վ