Էմմա Ութսոնը « Օսկար » ամենամյա մրցանակաշխության երեկույթի ժամանակ ներկա է եղել դերասանուհի Էմմա Ուոթսոնը, վերջինիս ձեռքին նոր դաջվածք է եղել: Դերասանուհին միացել է այն ակտիվիստներին, ովքեր պայքարում են աշխատանքի վայրում սեռական բռնությունների դեմ: Դա է վկայում Ուոթսոնի « Time's Up » գրությամբ նոր դաջվածքը, որը այդ ակտիվիստների կարգախոսն է: Ուոթսոնի դաջվածքը 2018 թվականի հունվարի 1-ին New York Times-ը հրապարակել էր բաց նամակ, որում բարձրաձայնում է սեռական բռնության և ոչ հավասարության խնդիրը աշխատանքի վայրերում: Որպես համերաշխության և ներգրավվածության նշան երեկույթի ժամանակ բազմաթիվ այլ աստղեր կրել են « Time's Up » բրոշներ՝ 12 դոլար վճարելով, որի ողջ հասույթը փոխանցվել է տուժածներին աջակցության հիմնադրամին: