Արքայազն Հարրին և նրա հարսնացուն՝ Մեգան Մարքլը, չնայած նրան, որ պատրաստվում են մայիսին կայանալիք իրենց հարսանեկան արարողությանը, արդեն ընտրել են այն վայրը, որտեղ անցկացնելու են իրենց մեղրամիսը:
Արքայազնը հարսանիքից անմիջապես հետո որոշել է սիրելիի հետ ուղևորվել Կարիբյան Նեվիս կղզի:
Մեգանի և Հարրիի հիմնական խնդիրն էր գտնել այպիսի վայր, որտեղ լրագրողները և հետաքրքրասերները չեն կարողանա խանգարել զույգին վայելել իրենց մեղրամիսը:
Բացի այդ՝ Նեվիս կղզու հետ են կապված արքայազնի ամենաջերմ հուշերը. առաջին անգամ այնտեղ է եղել իր մոր՝ արքայադուստր Դիանայի հետ:
Ի դեպ ՝ արքայազնը իր ընկերներից մեկին հայտնել է, որ նրանք պլանավորել են մոտ ապագայում երեխաներ ունենալ: Այդ մասին նա նաև ասել է 2017թ. նոյեմբերին տված հարցազրույցներից մեկի ժամանակ:
Комментарии
Отправить комментарий