К основному контенту

Էմմա Ուոթսոնի դաջվածքը որպես բողոքի ակցիա

Էմմա Ութսոնը
«Օսկար» ամենամյա մրցանակաշխության երեկույթի ժամանակ ներկա է եղել դերասանուհի Էմմա Ուոթսոնը, վերջինիս ձեռքին նոր դաջվածք է եղել:


Դերասանուհին միացել է այն ակտիվիստներին, ովքեր պայքարում են աշխատանքի վայրում սեռական բռնությունների դեմ: Դա է վկայում Ուոթսոնի « Time's Up» գրությամբ նոր  դաջվածքը, որը այդ ակտիվիստների կարգախոսն է:
Ուոթսոնի դաջվածքը

2018 թվականի հունվարի 1-ին New York Times-ը հրապարակել էր բաց նամակ, որում բարձրաձայնում է սեռական բռնության և ոչ հավասարության խնդիրը աշխատանքի վայրերում: Որպես համերաշխության և ներգրավվածության նշան երեկույթի ժամանակ բազմաթիվ այլ աստղեր կրել են  « Time's Up» բրոշներ՝ 12 դոլար վճարելով, որի ողջ հասույթը փոխանցվել է տուժածներին աջակցության հիմնադրամին:



Комментарии

Популярные сообщения из этого блога

Արքայական մեղրամիս. արքայազն Հարրին որոշել է ՝ որտեղ են անցկացնելու մեղրամիսը

Արքայազն Հարրին և նրա հարսնացուն՝ Մեգան Մարքլը, չնայած նրան, որ պատրաստվում են մայիսին կայանալիք  իրենց հարսանեկան արարողությանը, արդեն ընտրել են այն վայրը, որտեղ անցկացնելու են իրենց մեղրամիսը: Արքայազնը հարսանիքից անմիջապես հետո որոշել է սիրելիի հետ ուղևորվել Կարիբյան Նեվիս կղզի:  Մեգանի և Հարրիի հիմնական խնդիրն էր գտնել այպիսի վայր, որտեղ լրագրողները և հետաքրքրասերները չեն կարողանա խանգարել զույգին վայելել իրենց մեղրամիսը:  Բացի այդ՝ Նեվիս կղզու հետ են կապված արքայազնի ամենաջերմ հուշերը. առաջին անգամ այնտեղ է եղել իր մոր՝ արքայադուստր Դիանայի հետ: Ի դեպ ՝ արքայազնը իր ընկերներից մեկին հայտնել է, որ նրանք պլանավորել են մոտ ապագայում երեխաներ ունենալ: Այդ մասին նա նաև ասել է 2017թ. նոյեմբերին տված հարցազրույցներից մեկի ժամանակ: 

Քեմերոն Դիազը լքելու է կինոյի աշխարհը

Հոլիվուդյան դերասանուհի Քեմերոն Դիազը մտադիր Է ավարտել իր կարիերան կինեմատոգրաֆում: Այդ մասին գրել Է Metro-ն: Ինչպես նշում Է հրատարակությունը, դերասանուհու որոշման մասին հայտնել Է նրա ընկերուհին՝ Սելմա Բլերը: Նա պատմել Է, որ լանչի ժամանակ աղջիկները քննարկել են «Լավիկը» ֆիլմը, որում գլխավոր դերը կատարել Է Դիազը: Հենց այդ ժամանակ Էլ նա խոստովանել Է, որ չի պլանավորում նկարահանվել կինոյում եւ ցանկանում Է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ամուսնու՝ Good Charlotte խմբի մասնակից Բենջի Մեդդենի հետ: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն Էր հայտնվել Դիազի հղիության մասին: Ինչպես հայտնել են դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրները, «ամենից շատ նա ցանկանում Է մայրանալ, եւ երեխա ունենալը նրան իրապես երջանիկ կդարձներ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: